Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի համագործակցության ծրագիրը
Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, Հայաստանում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդների համար անցկացրել է ամենամյա բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն պաշտպանական քաղաքականության և միջազգային ռազմական համագործակցության ոլորտներում 2018թ. տեղի ունեցած հիմնական զարգացումների, անցկացված միջոցառումների և արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ: Լ. Այվազյանը պատասխանել է նաև ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին:
Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի համագործակցության 2019թ. ծրագիրը: