Բաժիններ՝

Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել

Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ «սաստիկ ինտենսիվությամբ մթնոլորտային երեւույթից» ամենից ավելի տուժել է Ռեգլա շրջանը: Նաեւ, գործակալության աղբյուրների տվյալներով, լուրջ վնաս է պատճառվել Գուանաբակաոա, Դիես դե Օկտուբրե եւ Սան Միգել դել Պադրոն շրջաններին:
Ինչպես նշում է գործակալությունը, Կուբայի իշխանությունների ներկայացրած տվյալների համաձայն՝ տոռնադոյից տուժել է ավելի քան 1,2 հազար շենք, որոնցից շատերը մասամբ կամ ամբողջովին փլվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս