Նիկոլ Փաշինյանն ու հանրապետականները միաժամանակ կլինեն Գերմանիայում

Արդեն հայտնի է, որ հունվարի վերջին և փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Գերմանիա: Նախատեսվող այցն արդեն դարձել է զանազան վերլուծությունների առարկա:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ գրեթե նույն օրերին Բեռլինում է գտնվելու նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատկառելի պատվիրակություն՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այցը տեղի է ունենալու գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով, որը հանդիսանում է Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միության ուղեղային կենտրոնը:

Հաշվի առնելով եվրոպական քաղաքականության նրբերանգները՝ բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ՝ գերմանական կողմն ընդունելություն է նախապատրաստել նաև հանրապետականների համար: Սա մի կողմից՝ ՀՀԿ միջազգային ակտիվ կապերի արդյունք է, ինչի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ:

Մյուս կողմից՝ կարող է դիտվել նաև՝ որպես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման մեջ հանրապետականների անուրանալի դերի գնահատական: Սակայն ամենահատկանշականն այն է, որ թեպետ ՀՀԿ-ն այլևս արտախորհրդարանական ուժ է, սակայն մոռացված չէ իր ազդեցիկ եվրոպական գործընկերների կողմից և, փաստորեն, դիտվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանին իրական հակակշիռ:

Տեսանյութեր

Լրահոս