Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Ֆեյսբուք»-ի իր էջում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող Լեգրանի համաշխարհային փառքով:
«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը:
Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ…
Gepostet von Jonathan Lacôte am Samstag, 26. Januar 2019
Հունվարի 26-ին կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:
Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:
Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: