ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչը Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է. ի՞նչ է փոխվելու ՀՅԴ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է, թե հենց նա է փոխարինելու կուսակցությունը երկար տարիներ ղեկավարած Հրանտ Մարգարյանին։
Սակայն Մարգարյանն իր ազդեցությունը կուսակցության ներսում պահպանելու է՝ հանձին ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանի, որն էլ ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նախագահ:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ-ում ներկայացնում է Կանադայի թեւը: Նա ՀՅԴ Սփյուռքի այն ներկյացուցիչներից է, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Տեր-Խաչատրյանը ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամի՝ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է:
Մեկ փաստ էլ՝ ՀՅԴ բյուրոյի 13 անդամներից ՀՀ քաղաքացի են միայն երեքը: Ու պետք է արձանագրենք, որ այսպիսով, ՀՅԴ-ում թեեւ սերնդափոխություն չեղավ, սակայն եղավ որոշակի փոփոխություն, երբ կուսակցության պարսկա-լիբանանյան թեւի ներկայացուցիչ համարվող Մարգարյանին փոխարինում է Կանադայի ներկայացուցիչ Տեր-Խաչատրյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: