Ձվածեղ՝ պատրաստված շերտավոր խմորի վրա՝ ինչպես ռեստորանում
Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր – 1 շերտ
2. Ձու – 2 հատ
3. Բեկոն – 2 շերտ
4. Քերած Մոցարելա – 200-220գ
5. Կանաչ սոխ – 1-2 հատ (մանր կտրատված)
Պատրաստման եղանակը
1. Գրտնակել շերտավոր խմորը և դնել տապակի վրա: Պատառաքաղով անցքեր անել:
2. Վրան լցնել քերած պանիրը և սոխը:
3. Ավելացնել բեկոնը:
4. Միջուկի վրա փոքր ճեղքեր բացել և ջարդել ձվերը:
5. Պատրաստել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը