Բաժիններ՝

ԱՀԿ-ի 70-ից ավելի երկրներ պայմանավորվել են բանակցություններ սկսել էլեկտրոնային առևտրի շուրջ

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեջ մտնող 70-ից ավելի երկրներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում պայմանավորվել են էլեկտրոնային առեւտրի շուրջ բանակցությունների գործընթաց սկսել՝ նպատակ ունենալով մշակել դրա կարգավորման միջազգային կանոններ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 25-ին:

«Էլեկտրոնային առեւտուրն իրականություն է աշխարհի մեծ մասում, ուստի պարտավորություն ունենք մեր քաղաքացիների եւ ընկերությունների առջեւ՝ նրանց կանխատեսելի, արդյունավետ եւ անվտանգ առցանց-միջավայր տրամադրել առեւտրի համար: Մենք ակնկալում ենք համագործակցել ԱՀԿ-ի բոլոր շահագրգիռ անդամների հետ՝ նպատակ ունենալով ստեղծել կանոնների հիրավի համապարփակ հավաքածու»,- փաստաթուղթը մեջբերում է առեւտրի հարցերով եվրակոմիսար Սեսիլիա Մալմսթրյոմի խոսքը:

Ներկայում խոսքը 75 երկրների մասին Է. դրանցից 28-ը ԵՄ-ի անդամներ են, իսկ 47-ը՝ այլ պետություններ, որոնք մտնում են ԱՀԿ-ի մեջ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, բանակցությունների գործընթացին, որը պլանավորված է սկսել մարտին, կարող են միանալ ԱՀԿ-ի բոլոր շահագրգիռ երկրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս