Բաժիններ՝

Դեսպան Բադալյանի հանդիպում է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահի հետ

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության  դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 25-ին  հանդիպել է Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովայի հետ (Gulsat Sakhyevna Mammedowa):

Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովան կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Թուրքմենստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Դեսպան Գառնիկ Բադալյանը մեջլիսի նախագահին փոխանցել է ՀՀ նորընտիր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները և նշել, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Թուրքմենստանի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն տալիս:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Թուրքմենստանի մեջլիսի նախագահը քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Հիշատակվել է, որ ՀՀ Աժ նախագահներն այցելել են Թուրքմենստան և, որ ուժի մեջ է 2018թ. Թուրքմենստանի մեջլիսի նախագահի՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով հետաձգված  այցը Հայաստան: Գուլշատ Մամեդովան շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և նկատի ունենալով, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորվելու են բարեկամության խմբեր, զրուցակիցները կարևորել են դրանց հնարավորինս արագ ստեղծման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի