Նախապատրաստվում են Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա նախատեսվող այցի շրջանակներում Քյոլնում նրա հանդիպումները

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 23-ին Քյոլն քաղաքում հանդիպում է ունեցել քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը, երկուստեք կարևորել Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ: Կողմերը մանրակրկիտ անդրադարձ են կատարել միջբուհական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

 

Տեսանյութեր

Լրահոս