Բաժիններ՝

ՊԵԿ ՕՀՎ պետի ծառայողական քննության արդյունքները դեռևս հայտնի չեն

«Պետական եկամուտների կոմիտեի  Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքները դեռևս հայտնի չեն»,- այս մասին 168.am-ի հետ զրւյցում նշեց Կ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի նկատմամբ ծառայողական քննությունը տեղի  էր ունեցել հունվարի 23-ին, որը, Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ անցկացվել էր շղարշով, քանի որ այդպես էլ իրենց համար գաղտնիք էր մնացել՝ հանձնաժողովի անդամները համաձա՞յն են, որ վարչապետը պետք է տեղյակ լինի հարկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվությանը, թե՞ ոչ։

«Մենք որոշակի նորություն ունենք, բայց վստահ չեմ, որ այս պահին Կարեն Կարապետյանը ցանկանում է, որ այն հրապարակենք։ Երբ մենք ցանկանանք հրապարակել՝ կհրապարակենք»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, ծառայողական քննության արդյունքների մասին առաջինը կտեղեկացնեն լրատվամիջոցներին։

Նշենք, որ սա երկրորդ ծառայողական քննությունն է, առաջին ծառայողական քննությունն իրականացվել էր Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ, որի արդյունքում նրանց գործունեությունում որևէ ապօրինություն չէր հայտնաբերվել։

Այս ամենից հետո ՊԵԿ նախագահը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որից հետո հարուցվել է քրեական գործ և 3,5 ամիս նախաքննությունից հետո կարճվել էր ՝ Կարեն Կարապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքերով։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս