Բաժիններ՝

Եղիսաբեթ Բ-ն բրիտանացի պատգամավորներին երկխոսության է կոչել Brexit-ի շուրջը տարաձայնությունների ֆոնին. Sky

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հարցի շուրջը խորհրդարանում պահպանվող տարաձայնությունների ֆոնին պատգամավորներին քաղաքավարի երկխոսություն կազմակերպելու եւ ընդհանուր կարծիքի գալու քողարկված կոչ է արել:

Ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը, այդ հայտարարությունը միապետն արել է հունվարի 25-ին Սենդրինգեմի իգական ինստիտուտի՝ հասարակական կազմակերպության 100-ամյակի առթիվ ունեցած իր ելույթի ընթացքում, որի ղեկավարն է նա։

«Անտաակույս, յուրաքանչյուր սերունդ ունենում է նոր մարտահրավերներ ու հեռանկարներ: Երբ մենք նոր պատասխաններ ենք փնտրում արդի դարաշրջանում, ես, օրինակ, գերադասում եմ ժամանակի կողմից ստուգված բաղադրատոմսերը, ինչպիսիք են լավ տոնը միմյանց հետ շփվելիս եւ տարբեր տեսակետների հարգումը, միասին հավաքվելը՝ որոշելու շփման ընդհանուր կետերը, եւ ընդհանուր պատկերը երբեք աչքաթող չանելը: Ինձ համար այս մեթոդները դուրս են ժամանակի ազդեցությունից, եւ ես դրանք խորհուրդ եմ տալիս բոլորին»,- ասել է Բրիտանիայի պետության գլխավորը, որն ավանդաբար քաղաքականապես չեզոք դեմք է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս