«Ոչ մի արդյունք չկա, դա պարզապես շփում էր. ո՛չ Ալիևը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Ոչ մի արդյունք չի նախատեսվել: Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:

«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս