Արոնյանը հաղթեց, Մելքումյանը կիսեց միավորը Ջիբրալթարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը իսպանացի Խիմեն Կուենկան էր: Պարտիայի 52-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս տուրում միավոր կիսեց Հրանտ Մելքումյանը, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:
Այժմ Արոնյանը և Մելքումյանը կեսական միավոր են զիջում առաջատարներին և ունեն 2,5-ական միավոր: