Netflix-ն անդամակցեց Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիային
Netflix սթրիմինգային ծառայությունը դարձել է Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (MPAA) անդամ: Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է MPAA-ի կայքում։
Netflix-ն անդամակցել է 97 տարվա պատմություն ունեցող կազմակերպությանը, որի կազմում են Հոլիվուդի վեց խոշորագույն կինոստուդիաներ՝ Walt Disney-ը, Paramount-ը, Sony-ն, 20th Century Fox-ը, Universal City Studios-ը եւ Warner Bros-ը:
Ինչպես ընդգծել է Engadget-ը, MPAA-ին անդամակցությունը խոսում է ծառայության հեղինակության բարձրանելու եւ կինոբիզնեսում նրան պաշտոնապես ազդեցիկ խաղորդ ճանաչելու մասին: «Կինոմատոգրաֆիական ընկերություններին անդամակցելը վկայում է մեր հավատարմությունը ինդուստրիային եւ այն տաղանդավոր մարդկանց, որոնք այնտեղ աշխատում են ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Netflix-ի կոնտենտի գծով տնօրեն Թեդ Սարանդոսը:
MPAA-ի մասը դառնալու համար սթրիմինգային ծառայությանը հարկ է եղել դուրս գալ Ինտերնետ-ընկերությունների ասոցիացիայից, որի անդամն էր նա 2013 թվականից:
Դրա մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը: Հունվարի 22-ին հայտնի է դարձել, որ Netflix-ի «Ռոմա» ֆիլմը, որի ռեժիսորը Ալֆոնսո Կուարոնն է, ստացել է «Օսկար» մրցանակի 15 անվանակարգ, այդ թվում՝ գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգը: