Փարիզի պերճանքի խանութում նորոգման ժամանակ XVII դարի կտավ են հայտնաբերել
Oscar de la Renta նորաձեւության տան՝ Փարիզի բուտիքում ամռանը կատարված նորոգման ժամանակ հայտնաբերել են XVII դարի նկար: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Ինչպես գրում է հրատարակությունը, «պատի հետեւում թաքցված է եղել 10 ֆունտը 20-ի վրա (մոտավորապես երեքը վեց մետրի վրա) յուղաներկ նկար: Կտավի վրա պատկերված են XVII դարի պալատականներ, որոնք մուտք են գործում Երուսաղեմ»:
Ավելի ուշ հաջողվել է պարզել, որ նկարն արվել է 1674 թվականին, դրա հեղինակը նկարիչ Առնո դը Վուեզն է, որն աշխատել է Լյուդովիկոս XIV-ի պալատական նկարիչ Շառլ Լեբրենի հետ: Հայտնի չէ, թե նկարն ինչ կերպ է թաքցվել պատի մեջ: Ենթադրվում է, որ դա կարող էր տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կտավը սոսնձված է պատին, այն հնարավոր չէ առանձնացնել առանց վնասելու:
The New York Times-ի տեղեկատվությամբ՝ Oscar de la Rent-ի գործադիր տնօրեն Ալեքս Բոլենը հանդիպել է այն շենքի սեփականատերերի հետ, որտեղ գտնվում է խանութը: Նա առաջարկել է նկարը վերականգնել ընկերության հաշվին, եթե կտավը մնա խանութում: Շենքի տերերը համաձայնել են, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: