Բաժիններ՝

Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan

Պակիստանի հարավ-արեւմուտքի Բելուջստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի F-7PG բազմանպատակային կործանիչը: Այդ մասին հայտնել է Daily Pakistan հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ կործանիչը վարժական թռիչք էր կատարում: Վթարի ստույգ պատճառն առայժմ հայտնի չէ: Այդ միջադեպի հետաքննությամբ զբաղվելու է հատուկ հետաքննչական խումբը, նշում է հրատարակությունը: Ներկայում վթարի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները:

Ինքնաթիռի կործանման գոտին շրջափակված է: F-7PG կործանիչը Չենդու J-7 չինական կործանիչի՝ Պակիստանի համար մշակված արտահանական տարբերակն է, որն իր հերթին ռուսական ՄիԳ-21Ֆ-13-ի պատճենն է, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս