Բաժիններ՝

Զբոսաշրջիկները 2018 թվականին գրեթե 1.5 միլիարդ ուղևորություն են կատարել արտասահման

Անցյալ տարի ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները կատարել են 1,4 միլիարդ միջազգային ճանապարհորդություն, ինչը 6 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO): Անցած տարին համաշխարհային զբոսաշրջության համար ամենահաջողն է դարձել վերջին ութ տարվա ընթացքում: UNWTO-ի կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշներին պլանավորվում էր հասնել միայն 2020 թվականին: Ավելի բարձր արդյունքներ գրանցվել են միայն 2010 թվականին:

Մարդիկ սկսել են ավելի հաճախակի այցելել Միջին Արեւելք (+10 տոկոս) եւ Աֆրիկա (+7 տոկոս), Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եւ Եվրոպա ուղեւորությունների թվաքանակն աճել է 6 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը Եվրոպայում 2018 թվականին հասել է 713 միլիոնի: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2018 թվականին գրանցվել են 343 մլն հյուր, Աֆրիկայում՝ 67 միլիոն, Մերձավոր Արեւելքում՝ 64 միլիոն, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ 217 միլիոն զբոսաշրջիկ:

«Տուրիստական ճյուղի աճը վերջին տարիներին տնտեսական զարգացման ամենահզոր դրայվերներից մեկն է,-ասել է UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:-2019 թվականին UNWTO-ն ուշադրությունը կկենտրոնացնի կրթության եւ աշխատատեղերի ստեղծման վրա»:

Պոլոլիկաշվիլիի խոսքով՝ այս տարի ճանապարհորդների շրջանում կմեծանա մարզական եւ առողջարար զբոսաշրջության ժողովրդականությունը, կմեծանա թվային տեխնոլոգիաների օգտագործումը, կհայտնվեն նոր բիզնես-մոդելներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս