Բաժիններ՝

Կարակասում խռովարար զինվորականների են ձերբակալել

Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին: Այդ մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Բոլիվարական հանրապետության զինված ուժերը տեղեկացնում են Վենեսուելայի ժողովրդին, որ հունվարի 21-ի առավոտյան ժամը 02:50-ի սահմաններում հակառակորդների ոչ մի խումբը դրժել է հայրենիքին տված հավատարմության երդումը … , զենքի տիրել երկու պաշտոնյաների եւ երկու գվարդիականների մահվան սպառնալիքով… Հանցագործները բռնվել են… Ներկայում նրանք ցուցմունք են տալիս հատուկ ծառայություններին»,-ասված է հայտարարության մեջ:

«Նրանց նկատմամբ կկիրառվի օրենքի ողջ ուժը»,-նշել Է նախարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս