Մերձմոսկովյան էլիտար տնակային ավաններից գողացել են Սերգեյ Ղազարյանի տան զարդերով լի չհրկիզվող պահարանները
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, Նոր Մոսկվայում թալանել են էլիտար տնակային ավանների շինարար Սերգեյ Ղազարյանի տունը։
Գողերը եկել են անտառի կողմից ու ներթափանցել քոթեջ՝ բացելով պատուհանը։
Ըստ եղած ինֆորմացիայի՝ հանցագործները տարել են չհրկիզվող 2 պահարաններ՝ ոսկյա զարդերով լի, ու 1.5 միլիոն ռուբլի գումար։
Տուժողն այժմ գտնվում է ԱՄԷ-ում՝ Դուբայում։ Նա չի կարողացել միանգամից կազմել գողոնի ցանկը, սակայն խոստացել է դա անել տուն վերադառնալուց անմիջապես հետո։
Չարամիտներն իրենց հետ են տարել նաև տեսահսկման սարքերի բոլոր ձայնագրությունները։
Պատրաստեց 168.am-ը