Բաժիններ՝

«Չեմ զարմանա, եթե «Ռեալը» փորձի ամռանը հրավիրել Լյովին». Բերնդ Շուսթեր

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Բերնդ Շուսթերը խոստովանել է, որ չի զարմանա, եթե մադրիդյան ակումբը փորձի «Ռեալի» մարզիչ նշանակել Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովին:

«Շփվել եմ նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և խոսակցության մեջ հիշատակել եմ Լյովին: Նա տարօրինակ նայեց ինձ, կարծես ես զարմացրի իրեն: Գերմանացիները գնահատվում են «Ռեալում»: Վերջիվերջո, մենք լավ աշխատանք ենք կատարում այնտեղ, և ես չեմ զարմանա, եթե «Ռեալը» փորձի ամռանը հրավիրել Լյովին»,- Շուսթերի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Լյովի գործող պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

Տվյալ պահին «Ռեալի» մարզիչն է Սանտյագո Սոլարին: 20 տուրերից հետո «Ռեալը» հավաքել է 36 միավոր և գրավում է 3-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս