Բաժիններ՝

Մարին Չիլիչը չհաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի արգելքը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:

Տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում խորվաթ Մարին Չիլիչը մրցեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: 4 ժամ ձգված մրցախաղում Չիլիչը զիջեց 6:7 (6:8), 6:3, 6:2, 4:6, 6:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս