Հյութեղ և անուշաբույր հավի կրծքամիս՝ իտալական ձևով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս՝ առանց ոսկորների և կաշվի – 800 գ
2. Կոնսերվացված լոլիկ – 800 գ
3. Մոցարելա – 100 գ
4. Ձիթայուղ – 2 ճ/գ
5. Պղպեղ՝ ըստ ճաշակի
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Համեմունքներ հավի մսի համար՝ ըստ ճաշակի
8. Չորացրած խնկածաղիկ – 0.5 թ/գ
9. Պղպեղ – 0.5 թ/գ
10. Աղ – 0.5 թ/գ
11. Թարմ ռեհան՝ ըստ ճաշակի
Լրացուցիչ
1. Պաստա – 240 գ
Պատրաստման եղանակը
1. Եփել պաստան:
2. Հավի կրծքամսին աղ և պղպեղ քսել, տապակել 2 րոպե յուրաքանչյուր կողմից:
3. Ավելացնել լոլիկները՝ հյութի հետ միասին:
4. Լցնել խնկածաղիկը, աղ և պղպեղ ցանել:
5. Պատրաստել 3-5 րոպե, կամ մինչև հյութի պնդանալը:
6. Յուրաքանչյուր կրծքամսի վրա դնել մեկական կտոր մոցարելա, փակել կափարիչով և եփել մոտ 2 րոպե՝ մինչև պանրի հալչելը:
7. Վրան ռեհան լցնել, խառնել և թողնել կափարիչի տակ մոտ 1 րոպե:
8. Մատուցել հավը պաստայի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը