Բաժիններ՝

Լոնդոնը չի կարողանա առևտրի շուրջը նոր համաձայնագրեր կնքել մինչեւ Brexit-ը. Financial Times

Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ:

Հունվարի 18-ին այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Ուայթհոլի (փողոց Լոդոնի կենտրոնում, որտեղ գտնվում են Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ մի շարք առաջատար նախարարությունների նստավայրերը) վերլուծական փաստաթուղթը։

Փաստաթղթում, որը կազմել են Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության աշխատակիցներն՝ ի դեպս կոշտ Brexit-ի (առանց Բրյուսելի հետ համաձայության դուրս գալու) պայմաններում չնախատեսված հանգամանքների, նշված է, որ նման «ապահարզանի» հետեւանքով կծագեն զգալի դժվարություններ, քանի որ Եվրամիության հետ համաձայնագրերի մեծ մասը կկորցնի ուժը:

«Գործնականում դրանցից (նոր համաձյանագրերից ) ոչ մեկն այժմ պատրաստ չէ, եւ հազիվ թե հաջողվի դրանք ստորագրել մինչեւ մարտ ամիսը»,- մեջբերում է հրատարակությունը կառավարական ծառայողի խոսքը, որը ծանոթացել է նախարարության փաստաթղթին:
Brexit-ը պլանավորված է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս