ՕՊԷՔ-ը հրապարակել է Վիեննայի համաձայնագրի անդամների կողմից նավթահանույթի կրճատման մակարդակները
ՕՊԷՔ-ի քարտուղարությունը տվյալներ է հրապարակել ՕՊԷՔ+ երկրների կողմից նավթահանույթի կրճատման այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել դեկտեմբերի 7-ին Վիեննայում։
Այսպես, ՕՊԷՔ+ երկրների նավթի հանույթը 2019 թվականի առաջին կիսամյակում պետք է կրճատվի օրական 1,195 միլիոն բարելով՝ մինչեւ 43,874 միլիոն բարել: Այդ թվում ՕՊԷՔ-ի պետությունները պետք է արտադրությունը նվազեցնեն օրական 812 հազար բարելով՝ մինչեւ 25,937 մլն բարել, «ոչ ՕՊԷՔ-ինը»՝ օրական 383 հազար բարելով՝ մինչեւ 17,937 մլն բարել: 2017 թվականի սկզբից նավթի հանույթի կրճատման համաձայնագրի կատարումը հասել է 116 տոկոսի մակարդակին, նշված է հաշվետվությունում:
Այսպիսով՝ նավթահանույթի մակարդակով ՕՊԷՔ-ի խոշորագույն անդամը՝ Սաուդյան Արաբիան, արտադրությունը կնվազեցնի օրական 322 հազար բարելով՝ մինչեւ 10,31 միլիոն բարել: Իսկ Ռուսաստանը պետք է հանույթը կրճատի օրական 230 հազար բարելով մինչեւ 11,191 մլն բարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: