««Չելսին» է որոշել վաճառել Սալահին, այլ ոչ թե ես». Մոուրինիո
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է 2015 թվականին հարձակվող Մո Սալահին «Ռոմային» վաճառելու մասին:
«Շատ ստեր են ասվել այդ պատմության մասին: Մարդիկ փորձում են ներկայացնել, որ ես այն մարզիչն եմ, ով վաճառել է Սալահին: Բայց չէ՞ որ ես նա եմ, ով գնել է Սալահին: Ես նկատեցի Սալահին «Բազելի» դեմ խաղում և խնդրեցի գնել նրան:
Մեզ մոտ էին արդեն Ազարը և Վիլիանը, բայց ես խնդրեցի, որ նրան գնեն: Ինչ վերաբերում է վաճառքին, ապա դա ակումբը որոշեց վաճառել նրան, այլ ոչ թե ես»,- պորտուգալացի մասնագետին է մեջբերում Tribal Football-ը:
Սալահը «Լիվերպուլի» կազմում դարձավ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 36 խաղերում դառնալով 32 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում խփած 14 գոլերով նա կիսում է առաջին տեղը Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Հարի Քեյնի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը