25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում

25 ավտոմեքենա է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը:

Ավտոմոբիլների բախման պատճառ են դարձել ձնատեղումը եւ մերկասառույցը: Պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: Տուժածներին տեղափոխել են Կասպիի հիվանդանոց:

Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում վնասվել են նրանց վերջույթները: Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ներկայում փակ է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասը:

Տեսանյութեր

Լրահոս