Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Անվտանգության հացերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովի, որը տեղի կունենա փետրվարի 15 – 17-ը, գլխավոր թեմաներից մեկը կդառնան Եվրոպայի ինքնորոշումը եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անդրատլանտյան համագործակցության շրջանակներում: Հունվարի 17-ին Բեռլինում այս մասին լրագրողներին հայտարարել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։
«Թեմաներ կդառնան Եվրոպայի ռազմավարական ինքնահաստատումը. Եվրոպան ինչպես կարող է ներկայացնել ու պաշտպանել իր շահերն աշխարհում, անդրատլանտյան հանրակցության ապագան եւ, անշուշտ, գլոբալ աշխարհակարգի հարցերը»,- ասել է Իշինգերը:
Կազմակերպչի խոսքով՝ համաժողով կժամանեն պետությունների եւ կառավանրությունների շուրջ 100 ղեկավարներ, ինչպես նաեւ նախարարներ: Իշինգերն ասել է, որ «ուժեղ ներկայացված կլինի Չինաստանը», Աֆրիկան, հրավերներ են ուղարկվել ամերիկացի տասնյակ սենատորների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսին: «Դեռ երբեք մենք այնքան մասնակիցներ չենք ունեցել, ինչպես այս տարի»,- եզրափակել է Իշինգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: