«Համոզված եմ, որ Ռոնալդուն երբեք չի բռնաբարել: Մենք այդ մասին չենք խոսել հանդերձարանում». Կելինի
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կելինին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու մասին:
«Կրիշտիանուն, շատ, շատ, շատ անգամ գոլ է խփել մեր դարպասին: Նա կոտրել է իմ երազանքները մի քանի անգամ` Քարդիֆում, Մադրիդում և Թուրինում: Նախկինում Չեմպիոնների լիգան մեզ համար երազ էր, հիմա այն մեր նպատակն է:
Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է, նա պետք է մեզ վերջնական քայլն անելու համար: Ամբողջ խնդիրը նրա անձի մեջ է: Նա դաշտում աներևակայելի կարողություններ է ցուցադրում, սակայն նրա վերաբերմունքն աշխատանքի, խաղերին նախապարաստվելու նկատմամբ, այն, թե ինչպես է նա ապրում ամեն օր, շատ է փոխել մեր թիմը:
Ինձ համար շատ հետաքրքիր էր Կրիշտիանուի մարզումներին հետևելը: Նրա մարզումները մարզասրահում, նրա կենտրոնացումն այն է, ինչ ես ցանկանում եմ ընդունել: Նա օգնել է ինձ, որ ես ամեն օր ուզում եմ դառնալ ավելի լավը:
Երբ իմացա, որ նա տեղափոխվում է մեզ մոտ, ես անգամ չէի հավատում: Բայց մի քանի օր անց ես խոսեցի նախագահի հետ և շատ զարմացա: Երկրպագուների և խաղացողների համար սա անսպասելի էր:
Համոզված եմ, որ Ռոնալդուն երբեք չի բռնաբարել: Մենք այդ մասին չենք խոսել հանդերձարանում: Նա կենտրոնացած է միայն ֆուտբոլի վրա:
Առաջին երեք ամիսներն իդեալական էին, բայց մենք հասկանում ենք, որ ամենակարևոր խաղերը գարնանն են:
Կարծում եմ, մենք՝ «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի», «Բավարիայի» հետ միասին, ֆավորիտներ ենք:
Բացի այդ, «Ատլետիկոն» և ՊՍԺ-ն ևս կարող են մրցակցել հաղթանակի համար, սակայն մենք դեռևս հեռու ենք հիմնական հանդիպումներից»,- նշել է Կելինին:
Սիրարփի Աղաբաբյան