Բաժիններ՝

Խորհրդականները Թրամփին առաջարկել են հասնել բյուջետային ճգնաժամի շուտափույթ դադարեցման. WSJ

Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկում են առանց հապաղելու հասնել կառավարության աշխատանքի վերսկսման, որն այժմ մասնակիորեն դադարեցված է: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Նրա աղբյուրների տեղեկություններով, ԱՄՆ-ի վարչակազմի մի քանի աշխատակիցներ գտնում են, որ ԱՄՆ-ի ղեկավարը դեռեւս չի գիտակցում իրադրության լրջությունը, որն ստեղծվել է բյուջետային ճգնաժամի պատճառով, եւ «կրակի հետ է խաղում»: Նրանք կարծում են, որ բյուջետային միջոցների այսչափ երկար բացակայությունը կարող է «կործանարար հետեւանքների» հանգեցնել:

Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան առանձին աշխատակիցներ հանդես են գալիս այն բանի օգտին, որ ԱՄՆ-ի նախագահը հաստատակամություն դրսեւորի եւ չընկրկի իր պահանջներից: Նրանք գտնում են, որ այդպիսով վարչակազմը ժամանակի ընթացքում կկարողանա հասնել իր առջեւ դրված նպատակին: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, ամերիկացիներն առայժմ առավելապես հակված են ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման մեջ մեղադրել Թրամփին, այլ ոչ թե նրա քաղաքական ընդդիմախոսներին: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս