«Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր». Էդուարդ Շարմազանով

А король- то голый…

Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։

  •  ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։
  •  ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։
  • Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։
  • Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։

Երեկ հինգերրորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։

Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ,նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի,ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։

Բայց նախորդ տարվա մայիսի 9ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց,որ ինքը’ չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ,իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից,և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։

Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։
Անցնում էին ամիսներ,բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։

Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու
էներգիան մսխեց շոուների վրա։

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։

Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.
А король- то голый.

Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=368742517260183&id=333386077462494&__xts__[0]=68.ARBeduv4TngCZESYSnY8p3kPnEgYgi5Ig0jpGC1Dh6BwayCyaHmJlIhYRYvMRt1UV71eqoa5kja1tfK17xW87NHAL6xriIIkSVgbkvHO679dRkSn_tMOot0rfygFGCp99OQV0Ger7sxb_xh3roQ0X3GPp-Hu78rvRdqk23_1Bj4xbDLPL6HB-7xSZ6crnGaFI_yK9mQqOeHc2mpBuxcVFB3w0FKL55evvFESjDUz6F4r_nQ5rMeOukD-p1-02_AzVoa9B6RC5W-o_Ur950RtdVIgJpQGxvgYgIhb11d68g0TV_fn9r0YY37eeaGBbVH8Qay7V8ExqHzXM6T7VwY&__tn__=-R

 

Տեսանյութեր

Լրահոս