Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից» Բրեքսիթի պատճառով
Վալիացի ֆուտբոլիստը կարող է ստիպված լինել հեռանալ Իսպանիայից քաղաքականության պատճառով:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, եթե Բրիտանիային չհաջողվի պայմանավորվել Եվրամիության հետ Բրեքսիթի պայմանների վերաբերյալ, ապա Գարեթ Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից», քանի որ հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
Բանն այն է, որ Թագավորության հպատակները 2019թ. ապրիլի 1-ից կարող են կորցնել իրենց աշխատանքը Եվրամիության տարածքում, եթե մինչ այդ չկնքվի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև:
Այդ դեպքում Գարեթ Բեյլը նշված օրվանից հետո պետք է հեռանա Իսպանիայից:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հայտարարել են, որ հանգիստ են մնում այդ իրավիճակում, բայց խոստովանել են, որ երկարաժամկետ ապագայում կա որոշ անորոշություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը