Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում հունվարի 16-ին գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։