Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի դնելու թեկնածությունը կուսակցության Բյուրոյի նոր կազմի ընտրությունների ժամանակ:

Հրանտ Մարգարյանն այս մասին հայտարարել է Արցախում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովի ընթացքում:

«Նախապես հայցում եմ բոլոր ընկերների ներողամտությունը: Իմ որոշումը նահանջ և պարտություն չէ»,- ասել է Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս