Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու անկալիքներ ուներ, կրկին մեկնել է։

Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը՝ պետք է փաստաթղթեր ներկայացներ, քննություն հանձներ, իսկ մեկնարկը նախատեսված է 2020-ին։

Մեր աղբյուրն ասում էր, որ ընտրություններից հետո վերադառնալով՝ տեղ կգտնի նոր կառավարության մեջ, բայց, փաստորեն, այդ հեռանկարն իրականություն չի դարձել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031