Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից. մանրամասներ հարցաքննությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից:
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հիմնականում Սեյրան Օհանյանին հարցեր է տվել 0038 գաղտնի հրամանի հետ կապված: Նախաքննական մարմինը` ի դեմս Հատուկ Քննչական ծառայության, բավարարված է Սեյրան Օհանյանի տրված ցուցմունքներից:
Ասել է թե` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , որը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք օգնել են նախաքննական մարմնին գործի հետագա դրական ընթացքը ապահովելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: