«Մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները». «Մանվել Գրիգորյանի փաստաբան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը։ Չենք հրապարակում օրը` անվտանգության հանգամանքներից ելնելով` «մոտակա օրերին»: Ի՞նչ սպասելիքներ ունեք։
«Դատարանը եւ դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են»: Իսկ ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ խուլիգանության «գործի» ճակատագիրը (հիշեցնենք՝ թքել էին նրա մեքենայի վրա)։
«Նյութեր են նախապատրաստվում` կոնկրետ խուլիգանական արարք էր, որի համար
նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում։ Ի դեպ, մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները»:
Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել։ «Շա՜տ քիչ. Էնպես չէ, որ մարդիկ հասկացել են` Նիկոլն ինչ էր ասում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: