Բաժիններ՝

«Մարդիկ ճանապարհները բռնում, փակում են, ասում են՝ էս ինչին բռնե՛ք դատե՛ք, 10 տարի տվե՛ք, թե չէ ճանապարհները չենք բացի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երևույթին, նշելով. «Մյուս կողմից էլ ես շատ կարևորում եմ, որ մենք իսկապես փաստաբանների շուրջ էդպես նեգատիվ․․․ փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ և մեր կամ հանրության թշնամիներ: Դա ճիշտ ընկալում չէ:

Մենք ի՞նչ ենք ուզում, մենք վենդետա չենք ուզում, չէ՛ ժողովուրդ, մենք ուզում ենք արդարադատություն: Իսկ արդարադատության ամենակարևոր, ամենակարևոր պայմանը և նախապայմանը, ոչ միայն անկախ դատական համակարգն է, այլ նաև մեղադրյալի անկախ պաշտպանության իրավունքը, որը պետք է իրականացվի անպայման պաշտպանի միջոցով:

Եվ մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում, հակառակ դեպքում․․․ տեսե՛ք մեր երկիրը տարբեր վարկանիշներում, այսօր շարունակում է շարունակական և հետևողական բարձրություններ է նվաճում:

Եթե պարզվի, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացվում է միայն հասարակական կարծիքի հիման վրա կամ մարդիկ ճանապարհները բռնում, փակում են, ասում են՝ էս ինչին բռնե՛ք դատե՛ք, 10 տարի տվե՛ք, թե չէ ճանապարհները չենք բացի:

Մեր երկիրը գիտե՞ք միջազգային հանրության աչքում կհայտնվի շատ ծիծաղելի վիճակում, շատ ավելի վատ վիճակում քան ցանկացած բռնապետություն կամ ցանկացած կոռումպացված երկիր:»:

Փաստաբանների պալատ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս