Բաժիններ՝

«Շուկայում դժվար է պայքարել «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ խաղացողների ստորագրման հարցում հեշտ չէ մրցելը:

«Եթե դու ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդն ես, ապա նրան ստորագրելը հեշտ է:

Բայց եթե նրան ուզում են միանգամից մի քանի ակումբներ, ամեն ինչ շատ է բարդանում: Հատկապես, երբ խոսքն իսպանական գրանդների մասին է: Շուկայում դժվար է պայքարել «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ: Սովորաբար այս թիմերին պարտվում ես: Պետք է  լինել շատ արագ և արդյունավետ:

Մեր աշխատավարձերը 8-րդը, 9-րդը կամ 10-րդն են Եվրոպայում: Այսինքն, կա 8-9 ակումբ, որ իր ֆուտբոլիստներին ավելի բարձր է վարձատրում, քան մենք: Մենք ցանկանում ենք լինել ստաբիլ բոլոր հարցերում»,- նշել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս