Վենեսուելան նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 300 տոկոսով
Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 14-ին հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին: Արդյունքում այն 4,5 հազար բոլիվարից կբարձրանա մինչեւ 18 հազար բոլիվար (մոտավորապես 6,52 դոլար): Այդ մասին հայտնել է Al Jazeera-ն: 2018 թվականի ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացվել էր հինգ անգամ:
Մադուրոն նաեւ խոստացել է կայունացնել երկրի տնտեսությունը, որի մասշտաբները կրկնակի կրճատվել են վերջին հինգ տարվա ռեցեսիայի ընթացքում: Վերջին ժամանակներս Վենեսուելայում արժեզրկումը կազմում է շուրջ 2 մլն տոկոս: Երկրի բնակիչները բախվում են պարենի եւ դեղարայքի անբավարարության, ինչը հանգեցրել է այն բանին, որ երկրից 3 մլն մարդ է մեկնել վերջին երեք տարվա ընթացքում:
«Սա առաջին դեպքը չէ, որ նախագահ Մադուրոն հայտարարում է փոփոխությունների մասին,-նշում է վենեսուելացի վերլուծաբան Ռամոն Պինանգոն:-Ցավոք, այս փոփոխությունները, որպես կանոն, բերում են արժեզրկման արագացման: Մենք արդեն գիտենք, որ նման հայտարարություններին հաջորդող օրը գները բարձրանում են, մենք բախվում ենք գերարժեզրկման ու դեֆիցիտի», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: