Հայտնի են ուղեղների արտահոսքի համար ամենահարմար երկրները
Գերմանիան ամենահարմար երկիրն է որակյալ օտարերկրացի մասնագետների համար, որոնք ցանկանում են հեռանալ հայրենիքից եւ աշխատել արտասահմանում: Հենց այստեղ են լավագույն կարիերային հնարավորություններն սպասում փնտրողներին: Համապատասխան հետազոտությունն անցկացրելէ Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկը՝ HSBS-ն. արդյունքները հրապարակել է Bloomberg-ը:
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բահրեյնը, երրորդը՝ Մեծ Բրիտանիան: Մասնագետները նշում են, որ Լոնդոնը բարելավել է իր դիրքերը, չնայած օտարերկրացիների համար մուտքի խիստ սահմանափակումներին:
Հրատարակությունը նշում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր Է կրճատել ներգաղթյալների թվաքանակը՝ գերակայությունը տալով միայն բարձր որակավորում ունեցող աշխատողներին:
Հնգյակում տեղ են գտել Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Շվեյցարիան: Նրանց հաջորդում են Շվեդիան, Սինգապուրը եւ ԱՄՆ-ը, իսկ տասնյակը եզրափակում են Կանադան ու Հոնկոնգը: HSBS-ն հարցումն ավելի քան 20 հազար էքսպատների (օտարերկրյա մասնագետներ՝ սլենգով) շրջանում անցկացրել է 2018 թվականի մարտից մինչեւ ապրիլ: