«Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում». Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում:

«Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: Մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է, եթե կլինեն ավելի լավ առաջարկներ, պատրաստ ենք լսել, քննարկել»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև իրենց կարծիքով երկրի համար առաջնահերթ խնդիրներին՝ պետության հզորացմանը, ներդրումների ավելացմանը, մի շարք երկրների հետ հարաբերությունների բարելավմանը և Արցախի հիմնախնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս