 
                        Կանադայում 35 դպրոցականների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու պատճառով
 
                                    Մոնրեալի տարրական դպրոցի 35 աշակերտների եւ 8 աշխատակիցների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու հետեւաքով: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Հռուստաալիքի տվյալներով՝գազի տարածման պատճառ է դարձել ջեռուցման համակարգի անսարքությունը: Ընդամենը տարահանվել է շուրջ 300 մարդ:
Հոսպիտալացված երեխաների եւ դպրոցի աշխատակիցների վիճակը ներկայում կայուն է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        