 
                        Թրամփը նամակ է ուղարկել Կիմ Չեն Ունին. CNN
 
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի ուղերձ է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին: Նամակը հանձնվել է անձամբ Կիմ Չեն Ունին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Կորեական թերակղզու միջուկազերծման հարցի շուրջ երկու երկրների բանակցությունների ընթացքին իրազեկ մի աղբյուր: Աղբյուրը չի բացահայտում ուղերձի բովանդակությունը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Թրամփը տեղեկացրել է, որ Կիմ Չեն Ունի հետ իր հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա 2019 թվականի հունվարին կամ փետրվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        