Բաժիններ՝

Մեյի կառավարությունը Brexit-ի գործարքի կապակցությամբ պարտություն կրեց Լորդերի պալատում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը հունվարի 14-ի երեկոյան ջախջախիչ պարտություն են կրել խորհրդարանի վերին պալատում՝ Լորդերի պալատում, Brexit-ի գործարքի կապակցությամբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում սկզբունքային քվեարկությունից մեկ օր առաջ։

Ինչպես հաղորդվում է Լորդերի պալատի Twitter-ում, պերերը 321 ձայնով ընդդեմ 152-ի քվեակել են լեյբորիստ պատգամավոր Անջելա Սմիթի առաջարկության օգտին, որում ափսոսանք է հայտնվում կառավարական գործարքի պայմանների եւ ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների ձեւաչափի առթիվ:

Այդպիսով, ընդդիմությունը կառավարության նկատմամբ հաղթանակ է տարել 169 ձայնի առավելությամբ: Բարունուհի Սմիթի առաջարկը նաեւ կոչ է բովանդակում Համայնքների պալատի պատգամավորներին՝ «վճռականորեն մերժել» առանց կողմերի «ապահարզանի» պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը: Այն եռօրյա խորհդարանական բանավեճերից հետո ընդունվել է վերին պալատի կողմից, որտեղ գերիշխում են Brexit-ի հակառավկորդները:

Նոյեմբերի 25-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Brexit-ի պայմանների շուրջ գործարքը, սակայն դրան պետք է հավանություն տա նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանը: Թերեզա Մեյի փոքրամասնության պահպանողական կառավարությունը լուրջ ներքաղաքական ճնշման է ենթարկվում, քանի որ Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը նրանից պահանջել է վերահամաձայնեցնել Brexit-ից հետո Մաքսային միությանը եւ ԵՄ-ի միասնական շուկային Հյուսիսային Իռլանդիայի անդամակցության պայմանները: Ստեղծված պայմաններում Մեյը որոշում էԷր ընդունել ավելի վաղ ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնագրի շուրջ խորհրդարանական քվեարկությունը դեկտեմբերի 11-ից տեղափոխել հունվարի 15:

Սակայն փորձագետներից շատերը կանխատեսում են, որ կառավարությունը պարտություն կկրկի Համանքների պալատում: Մեյը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հղած պատասխան նամակում, որը հրապարակվել է հունվարի 14-ին, գրել է, որ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով:

Brexit-ի շուրջ գործարքի դրույթների համաձայն, Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիան եվրոպական միասնական շուկայում եւ ԵՄ-ի մաքսային միությունում կմնա Brexit-ից հետո ընկած անցումային ամբողջ ժամանակաշրջանում՝ ընդսմին բաց պահելով մուտքը բրիտանական շուկա: Այս գաղափարի հակառակորդների կարծիքով՝ դա կբերի պետության ամբողջականության խախտման: Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը հունվարի 14-ին ավելի վաղ հրապարակել էին Մեծ Բրիտանիայի վարչապետին հղված նամակը, որում պարզաբանվում են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի դրույթները բրիտանական խորհրդարանում այդ փաստաթղթի շուրջ հունվարի 15-ին նախատեսված քվեարկության նախաշեմին:

Բաց նամակում Տուսկը եւ Յունկերը ոչ մի իրավաբանական երաշխիք չեն տվել Մեյին, այլ միայն ծավալուն կերպով պարզաբանել են Բրյուսելի մոտեցումները համաձայնագրի գլխավոր չլուծված խնդրի՝ Brexit-ից հետո Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հսկողության ռեժիմի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս