Բաժիններ՝

«Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը:

Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել:

Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին:

Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»:

Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է…

Gepostet von Eduard Aghajanyan am Montag, 14. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս