«Նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բուռն սպասումներին` երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել:

Առավել ակտիվ էին հանձնաժողովի դեռ չընտրված նախագահները, որոնք ակտիվ ելումուտ
էին անում եւ իրենց տիրոջ պես զգում: Ակտիվ էր նաեւ վերահսկողական ծառայության պետի տեղակալը՝ Հայկ Սարգսյանը, ով վերջին օրերին համացանցի «հերոսն» է դարձել։

Հարցին` բա ո՞ւր է Ձեր բաճկոնը, որի վրա Ձեր անունն է գրված եւ «պատգամավոր», ասաց. «Կներեք, որ էսօր բաճկոնս չեմ հագել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031