Բաժիններ՝

Հարավային Կորեայի դատարանը պարտավորեցրեց փոխհատուցում վճարել «Սևոլ»-ի կործանումից ողջ մնացածներին

Հարավային Կորեայի դատարանը վճռել է, որ երկրի իշխանությունները եւ նավի սեփականատեր ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից ողջ մնացածներին եւ նրանց ընտանիքներին: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը:

Ինչպես նշում է գործակալությունը, 76 մարդ՝ փրկվածների թվից 20-ը (16 դպրոցական եւ չուրս մեծահասակ ուղեւոր) եւ նրանց ընտանիքները, 2015 թվականի սեպտեմբերին դատի են տվել կառավարությանը եւ «Սեւոլ»-ի սեփականատեր ընկերությանը՝ «Չոնհեչժին»-ին: Նրանք հայտարարել են, թե չեն կարող ընդունել այն փաստը, որ կառավարությունը փոխհատուցումների չափը որոշել է այն ժամանակ, երբ «միջադեպի վերաբերյալ ճշմարտությունը մնում է չպարզված»:

Անսանի Սուվոն քաղաքի առաջին ատյանի դատարանի մասնաճյուղի գլխավոր դատավոր Սուն Չժու Չհոլը որոշում էկայացրել հօգուտ հայցվորների եւ պատասխանողներին պարտավորեցրել է 80 մլն վոնի չափով (ավելի քան 71 հազար դոլար) փոխհատուցում վճարել ողջ մնացածներից յուրաքանչյուրին եւ 2-ից մինչեւ 32 մլն վոն (մոտավորապես 2-ից մինչեւ 28 հազար դոլար)՝ նրանց ընտանիքի անդամներին: «Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին:

Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախոշոր ողբերգություններից մեկի զոհ է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը՝ 15-ից մնչեւ 19 տարեկան դպրոցականներ էին: Ինը մարդու մարմին մինչեւ այսօր չի գտնվել: Ընդամենը նավի վրա վթարի պահին գտնվում էր 476 մարդ, որոնցից հաջողվել է փրկել 172-ին: Լաստանավի խորտակման հետեւանքով անհետ կորածների որոնման գործողությունը դադարեցվել է 2014 թվականի նոյեմբերին՝ դրա անցկացման հետ կապված դժվարությունների կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս