Բաժիններ՝

Ջիջի Հադիդը Միլանում Prada իտալական մակնիշի ցուցադրությանը ներկայացել է կարճ սանրվածքով

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը Միլանում կազմակերպված Նորաձեւության շաբաթի ժամանակ մասնակցել է Prada իտալական մակնիշի ցուցադրությանը: Դրան նվիրված տեսանյութը մոդելը Instagram-ում։

Շոուի ընթացքում 23-ամյա մոդելը ցուցադրել է բաց-երկնագույն զգեստ-բլուզ՝ փայլուն բաղադրատարրերով, եւ մեծ սեւ երկարաճիտ կոշիկներ: Հոլովակում նաեւ երեւում է, որ Հադիդի մազերը կարճ կտրված են:

«Երբ նույնիսկ չես հավատում, որ այսպիսի երազանքները կարող են իրականանալ… Ինձ համար մեծ պատիվ է՝ մասնակցել Prada-ի աշուն-ձմեռ 2019-ի ցուցադրությանը»,-նշել է թոփ-մոդելը եւ շնորհակալություն հայտնել Միուչ Պրադին ու շոուի կազմակերպիչների թիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս