Բաժիններ՝

«Առաջիկայում կպարզենք, թե ինչ հարաբերություններ ունեն Լևոն Քոչարյանը և Հրաչ Մուշեղյանը». Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ այսօր քննարկվում է ներկայացված երկու միջնորդություն. առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որիч Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Սակայն նիստն ընդմիջվեց, քանի որ  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին, քանի որ Ռ.Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդությունը քննող դատավորի հետ ունի ընկերական հարաբերություններ։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, և Ռ. Քոչարյանի գործը քննող քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը համակուրսեցիներ են եղել և ունեն որոշակի հարաբերություններ, Արամ Օրբելյանը նշեց, որ այս մասին լսել է լրատվամիջոցներից։

«Չեմ հասցրել որևէ կերպ ճշտել, թե ինչ հարաբերություններ են ունեցել, այսինքն՝ ընկերակա՞ն է եղել, թե՞ ընդհակառակը։ Առաջիկայում կճշտենք, եթե պարզվի, որ որևէ հանգամանք կա, անկախ նրանից՝ ընկերակա՞ն կլինի, թե՞ ոչ, համապատասխանաբար կներկայացնենք քննիչին, որպեսզի նա ինքնաբացարկ հայտարարի, և քննչական խումը ղեկավարի մեկ այլ անձ։ Եթե չունենանք համապատասխան փաստեր, ապա նույն քննիչը կարող է այդ գործընթացն իրականացնել, և, եթե կարծում է, որ կան հիմքեր, ապա չսպասի որևէ մեկի միջնորդությանը»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս