Բաժիններ՝

Առանց գործարքի Brexit-ն ազգային ինքնասպանություն չի դառնա. բրիտանացի նախարար

Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կենսունակ կմնա առանց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի, թեպետեւ կտուժի այս սցենարի իրականացման դեպքում:

Այդ մասին  հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի եթերում հունվարի 14-ին հայտարարել է արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը:

«Ես առանց գործարքի դուրս գալը չեմ համարում ազգային ինքնասպանություն: Կարծում եմ, որ դրա բացակայությունը կվնասեր մեր տնտեսությանը, բայց ես այն կենսունակ եմ համարում: Ըստ իս՝ չկա (Brexit-ի) մի սցենար, որն այնպիսի աղետի վերածվի, որից մենք չկարողանայինք ոտքի կանգնել»,-ասել է նա:

Դրա հետ մեկտեղ Ֆոքսն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում է խուսափել ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի, սակայն պատրաստվում է իրադրության նմանօրինակ զարգացմանը պատրաստվել այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հրաժարվի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնագրից: «Դա (առանց գործարքի դուրս գալը) կդառնար լռելյայն տարվող քաղաքականություն»,-հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս